Պերուում շարունակով «Դաքար» բազմօրյա ավտոարշավի 5-րդ փուլում ռուսական «ԿԱՄԱԶ-մաստերի» ներկայացուիչ Անդրեյ Կարգինովի անձնակազմի բեռնատարը վրաերթի է ենթարկել հարավաֆրիկացի երկրպագուի եւ չի օգնել տուժածին՝ շարունակելով պայքարը: Տեսանյութը հրապարակել է ավտոարշավի մամուլի ծառայությունը:
Մրցումային փուլի 279-րդ կիլոմետրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Անդրեյ Կարգինովի անձնակազմը որակազրկվել է եւ հեռացվել պայքարը: Ընդ որում, երկրպագուները եղել են մրցումային հատվածում, խախտելով կանոնները՝ դուրս են եկել երկրպագուների համար նշված տարածքից:
«ԿԱՄԱԶ»-ը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ վարորդը հնարավորություն չի ունեցել տեսնել, թե ինչ է տեղի ունենում եւ չի տեսել, թե ինչպես է երկրպագուն հայտնվել բեռնատարի անիվի տակ: «ԿԱՄԱԶ»-ը պատրաստ է փոխհատուցել երկրպագուի բուժման ծախսը:
Նշենք, որ առաջին 5 փուլից հետո տարբեր պատճառներով տարբեր դասի 60 անձնակազմ լքել է պայքարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:38 , 3 սեպտեմբերի
23:53 , 2 սեպտեմբերի
22:28 , 2 սեպտեմբերի
21:26 , 2 սեպտեմբերի
21:05 , 2 սեպտեմբերի
20:07 , 2 սեպտեմբերի
19:40 , 2 սեպտեմբերի
19:02 , 2 սեպտեմբերի
18:04 , 2 սեպտեմբերի
17:36 , 2 սեպտեմբերի