16:49 12 հունվարի, 2019Պերուում շարունակով «Դաքար» բազմօրյա ավտոարշավի 5-րդ փուլում ռուսական «ԿԱՄԱԶ-մաստերի» ներկայացուիչ Անդրեյ Կարգինովի անձնակազմի բեռնատարը վրաերթի է ենթարկել հարավաֆրիկացի երկրպագուի եւ չի օգնել տուժածին՝ շարունակելով պայքարը: Տեսանյութը հրապարակել է ավտոարշավի մամուլի ծառայությունը:
Մրցումային փուլի 279-րդ կիլոմետրում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Անդրեյ Կարգինովի անձնակազմը որակազրկվել է եւ հեռացվել պայքարը: Ընդ որում, երկրպագուները եղել են մրցումային հատվածում, խախտելով կանոնները՝ դուրս են եկել երկրպագուների համար նշված տարածքից:
«ԿԱՄԱԶ»-ը պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ վարորդը հնարավորություն չի ունեցել տեսնել, թե ինչ է տեղի ունենում եւ չի տեսել, թե ինչպես է երկրպագուն հայտնվել բեռնատարի անիվի տակ: «ԿԱՄԱԶ»-ը պատրաստ է փոխհատուցել երկրպագուի բուժման ծախսը:
Նշենք, որ առաջին 5 փուլից հետո տարբեր պատճառներով տարբեր դասի 60 անձնակազմ լքել է պայքարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.