Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել ռուս դարպասապահ Արսեն Սիուկաեւի հետ:
22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սիուկաեւը մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Արարատ-Արմենիայում», որի կազմում մասնակցել է 4 խաղի: Արսենը «Կուբանի» սան է, հանդես է եկել նաեւ ռուսական «Կալուգա», «Մաշուկ», «Բիոլոգ» թիմերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում