12:59  ,  11 հունվարի, 2019

«Չելսին» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Լոնդոնի «Չելսին» «Բարսելոնային» մերժել է բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի տեղափոխության հարցով, գրում է The Telegraph-ը:

Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբն անգլիացիներին առաջարկել էր բրազիլացի կիսապաշտպան Մալկոմին ու 12 միլիոն ֆունտ ստերլինգ: «Չելսին» մտադիր է ուժեղացնել կազմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ չի ցանկանում բաժանվել առանցքային խաղացողներից:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վիլիանը մասնակցել է 20 խաղի, դարձել 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում