02:20  ,  11 հունվարի, 2019

«Բարսելոնայի» պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Վալենսիայում մրցեց «Լեւանտեի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հանդես եկավ ոչ մարտական կազմով: Բացակայում էին Մեսին, Սուարեսը, Պիկեն, Ալբան, Ռակիտիչը:

Պատասխան հանդիպումը Բարսելոնայում տեղի կունենա հունվարի 17-ին:

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Էրիկ Կաբակո, 4, Բորխա Մայորալ, 18 – Ֆիլիպե Կոուտինյո, 85, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում