Ռուսական «Ուֆայի» պաշտպան Դենիս Թումասյանը հնարավոր է կարիերան շարունակի Հայաստանում։ Այդ մասին 33–ամյա ֆուտբոլիստն ասել է NEWS.am Sport–ի թղթակցի հետ զրույցում։
«Այո, ես ստացել եմ առաջարկներ հայկական ակումբներից։ Բայց առայժմ հստակություն չկա»,– նշել է Դենիս Թումասյանը։
Հայաստանի հավաքականից մի քանի անգամ հրավեր ստացած, բայց այդպես էլ ազգային թիմին չմիացած ֆուտբոլիստը ռուսական Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում