12:10  ,  10 հունվարի, 2019

«Մոնակոյին» հաղթանակ է բերել երրորդ դարպասապահի գոլը

Ֆուտբոլի Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մոնակոն» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Ռենին» եւ դուրս եկել հաջորդ փուլ: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում թիմերը միասին իրացրել են 15 հարված (8:7): «Մոնակոյի» հաղթական գոլը խփել է թիմի երրորդ դարպասապահ, 20-ամյա ֆրանսիացի Լոիկ Բադիաշիլեն: Բացի այդ, 11 մետրանոցների ժամանակ Բադիաշիլեն հետ է մղել 3 հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում