21:10  ,  9 հունվարի, 2019

Նաիր Տիկնիզյանը երկարաձգել է պայմանագիրը ԲԿՄԱ-ի հետ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան, կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը (Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիություն) երկարաձգել է պայամանագիրը ռուսական ակումբի հետ մինչեւ 2022 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

19-ամյա Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի խաղացող է 2013 թվականից, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2017-ին Ռուսաստանի գավաթի խաղարկությունում: Երիտասարդական թիմում նա անցկացրել է 74 հանդիպում, խփել 13 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում