20:40  ,  8 հունվարի, 2019

«Արարատ–Արմենիան» վերսկսել է մարզումները

Երեւանի «Արարատ–Արմենիան» վերադարձել է ձմեռային արձակուրդից եւ վերսկսել է մարզումները, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարզումներն անցկացնում է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում (ՀՖՖ Տեխնիկական կենտրոն)։

Երևանյան մարզումների ավարտից հետո թիմը կունենա երկու ուսումնամարզական հավաք Կիպրոսում։

Նախապատրաստական հատվածում թիմի հետ կմարզվեն «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստներ Դավիթ Նալբանդյանը, Ալբերտ Խաչումյանը և Նարեկ Ալավերդյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով