01:37  ,  8 հունվարի, 2019

Անգլիայի Գավաթ. «Լիվերպուլը» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին»: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով եւ դուրս մնաց պայքարից:

Պրեմյեր լիգայում «Լիվերպուլն» (54 միավոր) ընթացիկ առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» (29 միավոր)՝ 9-րդ:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 2:1 (տեսանյութ)

Ռաուլ Խիմենես, 38, Ռուբեն Նեւեշ, 55 – Դիվոկ Օրիգի, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում