19:52  ,  6 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 7:0

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Ռոտերհեմ Յունայթեդի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 7:0 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչ են արդեն դուրս եկել նաեւ «Տոտենհեմը», «Չելսին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը», «Բրայթոնը», «Վեստ Հեմը», «Բարնլին», «Վեստ Բրոմվիչը», «Սուոնսին», «Միդլսբրոն», «Բոլթոնը», «Քրիսթալ Փելասը»:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռոտերհեմ Յունայթեդ»՝ 7:0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 12, Ֆիլիպ Ֆոդեն, 43, Օլուվասեմիլոգո Աջայի, 45+1, ինքնագոլ, Գաբրիել Ժեզուս, 52, Ռիյադ Մահրեզ, 73, Նիկոլաս Օտամենդի, 78, Լերոյ Սանե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում