Անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Ուելսում 3:0 հաշվով հաղթեց «Կարդիֆին»: Հյուրերը բոլոր գոլերը խփեցին խաղի սկզբնամասում:
«Տոտենհեմի» կազմում խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը 14 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ»):
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» եւ 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Կարդիֆը» 18 միավորով 16-րդն է:
Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր
«Կարդիֆ» - «Տոնենհեմ»՝ 0:3 (տեսանյութ)
Հարի Քեյն, 3, Կրիստիան Էրիկսեն, 12, Սոն Հյոն-Մին, 26
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում