«Տոնենհեմը» հաղթեց խոշոր հաշվով եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

23:20   1 հունվարի, 2019

Անգլիական Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Ուելսում 3:0 հաշվով հաղթեց «Կարդիֆին»: Հյուրերը բոլոր գոլերը խփեցին խաղի սկզբնամասում:

«Տոտենհեմի» կազմում խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը 14 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին («Արսենալ»):

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» եւ 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: «Կարդիֆը» 18 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Կարդիֆ» - «Տոնենհեմ»՝ 0:3 (տեսանյութ)

Հարի Քեյն, 3, Կրիստիան Էրիկսեն, 12, Սոն Հյոն-Մին, 26



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։