15:15  ,  1 հունվարի, 2019

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը պահպանել է տեղը լավագույն տասնյակում

Լեւոն Արոնյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դասակարգման աղյուսակում պահպանել 10-րդ տեղը: Հայկական շախմատի առաջատարի գործակիցը 2767 է:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է Շաքրիյար Մամեդյարովը:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 90-րդը:

ՖԻԴԵ, հունվարի դասակարգման աղյուսակ

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 2835 վարկանիշ
2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 2828
3. Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – 2817
4. Դին Լիրեն (Չինաստան) – 2813
5. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 2783
6. Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2780
7. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 2777
8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – 2773
9. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2771
10. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2767
53. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2689
90. Հրանտ Մելքումյան (Հայաստան) – 2660

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում