09:33  ,  26 դեկտեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար (ֆոտո)

Վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գրառում է կատարել սոցցանցերում: 

«Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինվելու վերաբերյալ մաղթանքներից։ Շնորհակալ եմ, երկրպագուներ։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը եւ հրապարակել լուսանկարը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին:

Այդ խաղում հայ կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը: Դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրա մոտ ախտորոշվել է աջ սրունքի նրբոլոք ոսկրի կոտրվածք: Սպասվում է, որ Հենրիխը մարզումները կվերսկսի փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում