62 - An exquisite pass from @ErikLamela sets Sonny through on goal and he puts it past Pickford one-on-one.
— Tottenham Hotspur (@SpursOfficial) 23 декабря 2018 г.
#EFC 2-5 #THFC pic.twitter.com/FwQceQtRP0
Անգլիայի առաջնության 18-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ: Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 6:2 հաշվով: Հյուրերի կազմում երկուական գոլի հեղինակ դարձան հարավկորեացի Սոն Հին Մինը եւ անգլիացի Հարի Քեյնը: Աչքի ընկան նաեւ անգլիացի Դելե Ալին եւ դանիացի Քրիստիան Էրիքսենը:
«Տոտենհեմը» 42 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ «Մանչեսթեր Սիթիից», 6 միավոր՝ «Լիվերպուլից»: Չորրորդ տեղում ընթացող «Չելսիի» նկատմամբ առավելությունը «Տոտենհեմը» հասցրեց 5 միավորի: «Էվերտոնն» ունի 24 միավոր եւ 11-րդն է:
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 2:6 (տեսանյութ)
Թեո Ուոլքոթ, 21, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 51 – Սոն Հին Մին, 27, 61, Դելե Ալի, 35, Հարի Քեյն, 42, 74, Քրիստիան Էրիքսեն, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում