20:38  ,  23 դեկտեմբերի, 2018

IWF. 2012թ. Օլ. խաղերում Մելինե Դալուզյանի հանձնած դոպինգ նմուշը դրական է

2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից հինգ ծանրորդների դոպինգ նմուշը դրական արդյունք է տվել: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան վերստուգում է անցկացնում:

Դրական արդյունք է տվել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանի նմուշը: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Դալուզյանը գրավել էր 14-րդ տեղը:

Մյուս ծանրորդներն են 2012թ. օլիմպիական չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտին, բրոնզե մեդալակիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Վալենտին Խրիստովը, օլիմպիական չեմպիոն, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը, չորրորդ տեղը գրաված բելառուս Նիկոլայ Նովիկովը:

Բոլորը ժամանակավորապես զրկվել են մրցումների մասնակցելու իրավունքից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում