23:28  ,  22 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնան» հաղթեց Դեմբելեի եւ Մեսիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան ֆրանսիացի Ուսման Դեմբելեն եւ արգենտինացի Լիոնել Մեսին:

«Բարսելոնան» 37 միավորով առաջինն է եւ 3 միավորի առավելություն ունի Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ: «Սելտան» 10-րդն է՝ 21 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 2:0 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 10, Լիոնել Մեսի, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում