22:21  ,  22 դեկտեմբերի, 2018

«Ռեալը» երրորդ տարին անընդմեջ հռչակվեց աշխարհի ակումբային չեմպիոն (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը: Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված մրցաշարի եզրափակիչում արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը մրցեց կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ «Ալ Այնի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով:

Աքայական թիմի կազմում աչքի ընկան խորվաթ Լուկա Մոդրիչն ու իսպանացիներՄարկոս Լյորենտեն եւ Սերխիո Ռամոսը, գրանցվեց նաեւ ինքնագոլ:

«Ռեալը» դարձավ աշխարհի ակումբային առաջնության քառակի չեմպիոն: Մադրիդյան թիմը նաեւ երեք անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը:

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ալ Այն» (ԱՄԷ)՝ 4:1 (տեսանյութ)

Լուկա Մոդրիչ, 14, Մարկոս Լյորենտե, 60, Սերխիո Ռամոս, 79, Յահիա Նադեր, 90+1, ինքնագոլ - Ցուկասա Շիոտանի, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում