22:21 22 դեկտեմբերի, 2018Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը: Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված մրցաշարի եզրափակիչում արգենտինացի Սանտյագո Սոլարիի գլխավորած թիմը մրցեց կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ «Ալ Այնի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով:
Աքայական թիմի կազմում աչքի ընկան խորվաթ Լուկա Մոդրիչն ու իսպանացիներՄարկոս Լյորենտեն եւ Սերխիո Ռամոսը, գրանցվեց նաեւ ինքնագոլ:
«Ռեալը» դարձավ աշխարհի ակումբային առաջնության քառակի չեմպիոն: Մադրիդյան թիմը նաեւ երեք անգամ նվաճել է Միջմայրցամաքային գավաթը:
Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Ալ Այն» (ԱՄԷ)՝ 4:1 (տեսանյութ)
Լուկա Մոդրիչ, 14, Մարկոս Լյորենտե, 60, Սերխիո Ռամոս, 79, Յահիա Նադեր, 90+1, ինքնագոլ - Ցուկասա Շիոտանի, 86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.