10:10  ,  22 դեկտեմբերի, 2018

«Շիրակը» հրաժեշտ է տվել 4 օտարերկրացի ֆուտբոլիստների

Գյումրիի «Շիրակը» խզել է պայմանագրերը թիմի խաղացողներ Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

NEWS.am Sport-ը հայտնել էր, որ «Շիրակը» մտադիր է փոխել զարգացման ռազմավարությունը եւ շեշտը դնել երիտասարդ ֆուտբոլիստների վրա:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը 22 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում