Ավանի ֆուտբոլի ակադեմիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ People Care Service Eco Startup-ի համատեղ միջոցառումը: Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» եւ «Փիփլ Կյանք»: Թիմերի խաղացողներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը եւ ազգային թիմի նախկին պաշտպան, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը։
Հանդիպումն ավարտվել է 7:7 հաշվով, եւ թիմերն իրացրել են հետխաղային 11 մետրանոցներ, որտեղ եւս գրանցվել է ոչ ոքի։ Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ են հանձնել երեխաներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի