Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները՝ hաշմանդամություն ունեցող երեխաների ֆուտբոլային խաղին

19:12   19 դեկտեմբերի, 2018

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում դեկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ People Care Service Eco Startup-ի համատեղ միջոցառումը: Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» եւ «Փիփլ Կյանք»: Թիմերի խաղացողներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը եւ ազգային թիմի նախկին պաշտպան, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը, փոխանցում է ՀՖՖ կայքը։

Հանդիպումն ավարտվել է 7:7 հաշվով, եւ թիմերն իրացրել են հետխաղային 11 մետրանոցներ, որտեղ եւս գրանցվել է ոչ ոքի։ Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ են հանձնել երեխաներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.