01:47  ,  19 դեկտեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց «Լեսթերին» եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Լեսթերում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, եւ անմիջապես նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար (առանց լրացուցիչ ժամանակի): 11 մետրանոցներով մանչեսթերցիները հաղթեցին 3:1 հաշվով (տեսանյութ):

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ Անգլիայի երրորդ ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Բարտոնը», որը նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:

Դեկտեմբերի 19-ին կկայանան քառորդ եզրափակիչի մյուս 2 դիմակայությունները՝ «Արսենալ» - «Տոտենհեմ», «Չելսի» - «Բորնմութ»:

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

Դեկտեմբերի 18

«Լեսթեր» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 1:3)

Մարկ Օլբրայթոն, 73 – Կեւին դե Բրույնե, 14

«Միդլսբրո» - «Բարտոն»՝ 0:1

Ջեկ Հեսկեթ, 48

Դեկտեմբերի 19

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 23:45 (Երեւանի ժամանակով)

«Չելսի» - «Բորնմութ»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում