Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:
Երևանի «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը: 40 պատվիրակներից ներկա է եղել 37-ը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու. Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը:
Հարություն Մելքոնյանն ընտրվել է բաց քվեարկությամբ:
ՀՀՖ նախորդ նախագահ Սարգիս Գրիգորյանը մահացել էր այս տարվա հուլիսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի