Պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը՝ ՀՀՖ նախագահ

23:52   17 դեկտեմբերի, 2018

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:

Երևանի  «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը: 40 պատվիրակներից ներկա է եղել 37-ը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու. Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը:

Հարություն Մելքոնյանն ընտրվել է բաց քվեարկությամբ:

ՀՀՖ նախորդ նախագահ Սարգիս Գրիգորյանը մահացել էր այս տարվա հուլիսին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.