Լոնդոնի «Արսենալի» անպարտելի շարքը չշարունակվեց 23-րդ խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլը չօգնեց լոնդոնյան ակումբին, որն անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:
Սաութհեմփթոնում կայացած խաղում անգլիացի հարձակվող Դանի Ինգսը 2 անգամ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ «Արսենալից» 2 դեպքում էլ հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը՝ աչքի ընկնելով 28-րդ եւ 53-րդ րոպեներին: «Սաութհեմփթոնի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Չարլի Օստինը: Ընդ որում՝ դաշտի տերերը 3 գոլերն էլ խփեցին գլխի հարվածով:
Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման եւ Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 4-ի, իսկ «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում: Նախորդ 22 խաղերում Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն չէր կրել:
Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» եւ 37 միավորով չորրորդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 3:2 (տեսանյութ)
Դանի Ինգս, 20, 44, Չալրի Օստին, 85 – Հենրիխ Մխիթարյան, 28, 53
«Բրայթոն» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)
Սոլոմոն Մարչ, 66 – Պեդրո, 17, Էդեն Ազար, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում