«Արսենալի» անպարտելի շարքն ավարտվեց. Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

19:23   16 դեկտեմբերի, 2018

Լոնդոնի «Արսենալի» անպարտելի շարքը չշարունակվեց 23-րդ խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դուբլը չօգնեց լոնդոնյան ակումբին, որն անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին»:

Սաութհեմփթոնում կայացած խաղում անգլիացի հարձակվող Դանի Ինգսը 2 անգամ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ «Արսենալից» 2 դեպքում էլ հաշիվը հավասարեցրեց Հենրիխ Մխիթարյանը՝ աչքի ընկնելով 28-րդ եւ 53-րդ րոպեներին:  «Սաութհեմփթոնի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած անգլիացի հարձակվող Չարլի Օստինը: Ընդ որում՝ դաշտի տերերը 3 գոլերն էլ խփեցին գլխի հարվածով:

Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման եւ Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլերի քանակը հասցրեց 4-ի, իսկ «Արսենալը» 34 միավորով մնաց 5-րդ տեղում: Նախորդ 22 խաղերում Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն չէր կրել:

Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բրայթոնին» եւ 37 միավորով չորրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 3:2 (տեսանյութ)

Դանի Ինգս, 20, 44, Չալրի Օստին, 85 – Հենրիխ Մխիթարյան, 28, 53

«Բրայթոն» - «Չելսի»՝ 1:2 (տեսանյութ)

Սոլոմոն Մարչ, 66 – Պեդրո, 17, Էդեն Ազար, 33



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։