15:15  ,  16 դեկտեմբերի, 2018

«Պարտիզանի» ֆանատները ձնագնդիներով հարվածել են մրցավարին

Բելգրադի «Պարտիզանի» ֆանատները «Մաչվայի» դեմ ֆուտբոլի Սերբիայի առաջնության 21-րդ տուրի խաղում տրիբունայից ձնագնդիներով հարվածել են եզրային մրցավարին:

Այդ կերպ երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել մրցավարի գործողություններին: Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտից հեռացվել է «Պարտիզանի» պաշտպան Սլոբոդան Ուրոշեւիչը:

Բելգրադում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: «Պարտիզանը» 44 միավորով երրորդ տեղում է եւ 12 միավոր հետ է առաջատար «Ցրվենա Զվեզդայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում