15:27  ,  15 դեկտեմբերի, 2018

Իկարդին կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին համաձայնել է երկարաձգել պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ: Այդ մասին Թվիթերում գրել է ֆուտբոլիստի կինը՝ Վանդա Նարան: Նա մանրամասնել է, որ պայմանագիրն արդեն պատրաստ է: Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր: 25-ամյա խաղացողը կստանա տարեկան 7 միլիոն եվրո:

Իկարդին «Ինտերում» է 2013 թվականից: Անցած մրցաշրջանում նա դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ 34 խաղում խփելով 29 գոլ: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին 12 խաղում խփել է 8 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում