17:40  ,  13 դեկտեմբերի, 2018

Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին թույլ չի տա նշել Սուրբ ծնունդը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է անգլիական ակումբի ֆուտբոլիստներին զրկել Սուրբ ծնունդի տոներն անցկացնել ընտանիքների հետ։

The Sun-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը մարզում է նշանակել դեկտեմբերի 25-ի երեկոյան եւ չի պատրաստվում խաղացողներին թույլ տալ տուն գնալ ժամանակից շուտ։ Նախորդ տարիներին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները դեկտեմբերի 25-ի առավոտան անցկացնում էին թեթեւ մարզում, ինչից հետո գնում էին Սուրբ ծնունդը նշելու։

Մոուրինյոն դժգոհ է ֆուտբոլիստների վերաբերմունքից աշխատանքի հանդեպ եւ մտադիր է անցկացնել լրացուցիչ մարզում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին անցկացվելու են Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում