17:12  ,  10 դեկտեմբերի, 2018

Արաս Օզբիլիսը ստացել է ամենաբարձր գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Հերենվենի» դեմ Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հարված չի կատարել դարպասի ուղղությամբ: Օզբիլիսի 32 փոխանցումներից թիմակիցներին հասել է 81.3 տոկոսը: 28-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, 2 անգամ հաղթել օդային մենապայքարում, 2 անգամ շրջանցել մրցակցին, 1 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը: Արասը կանոնները չի խախտել, մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 4 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7.39 գնահատականը, ինչն ամենաբարձրն է «Վիլեմ Երկրորդի» կազմում:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Վիլեմ Երկրորդը» տնային պարտություն էր կրել 1:5 հաշվով, իսկ Արաս Օզբիլիսն անցկացրել էր ամբողջ հանդիպումը եւ գոլային փոխանցում կատարել տպավորիչ անցումից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում