09:50  ,  11 դեկտեմբերի, 2018

«Բարսելոնա» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»:

Բուքմեյքերական գրասենյակները կատալոնական ակումբի հաղթանակը միջինը գնահատում են 2․10 գործակցով, իսկ անգլիացիներինը՝ 3.20: Ոչ ոքիի գործակիցը 4.20 է:

Դեկտեմբերի 11-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: C խմբի 5-րդ տուրից հետո «Բարսելոնան» 13 միավորով ապահովել է առաջին տեղը, «Տոտենհեմն» ու իտալական «Ինտերն» ունեն 7-ական միավոր, իսկ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում