02:03  ,  10 դեկտեմբերի, 2018

«Ռիվեր Փլեյթը»՝ Լիբերտադորեսի գավաթակիր (ֆոտո)

Արգենտինական «Ռիվեր Փլեյթը» պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող: Եզրափակիչում «Ռիվեր Փլեյթը» 2 խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթեց արգենտինական «Բոկա Խունիորսին»:

Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած պատասխան խաղում «Ռիվեր Փլեյթը» թվային առավելություն ստանալուց հետո հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 3:1: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այս խաղը պետք է տեղի ունենար նոյեմբերի 24-ին Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում, սակայն «Ռիվեր Փլեյթի» երկրպագուների անկարգությունների ու «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակման պատճառով խաղը հետաձգվել էր: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան (CONMEBOL) որոշել էր պատասխան հանդիպումն անցկացնել այլ երկրում:

«Բոկա Խունիորսի» ու «Ռիվեր Փլեյթի» միջեւ եզրափակիչի առաջին հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։ Այս թիմերն առաջին անգամ հանդիպեցին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«Ռիվեր Փլեյթը» Լիբերտադորեսի գավաթակիր դարձել էր նաեւ 198619962015 թվականներին:

Լիբերտադորեսի գավաթ, եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռիվեր Փլեյթ» - «Բոկա Խունիորս»՝ 3:1 (առաջին խաղ՝ 2:2)

Լուկաս Պրատո, 68, Խուան Կինտերո, 109, Գոնսալո Մարտինես, 120+2 – Դարիո Բենեդետո, 44

Հեռացում՝ Ուիլմար Բարիոս, 90+2 («Բոկա Խունիորս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում