Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի մրցակիցը «Սանտ Անդրեուն» էր, որը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում պարտություն կրեց 0:4 հաշվով: Առաջին խաղում մադրիդյան թիմը հաղթել էր 1:0 հաշվով:
1/8 եզրափակիչ դուրս եկավ նաեւ «Ժիրոնան», որը «Ալավեսի» հետ պատասխան խաղում հաղթանակ տարավ 2:1 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով:
Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ
«Աթլետիկո» - «Սանտ-Անդրեու»՝ 4:0 (առաջին խաղ՝ 1:0) (տեսանյութ)
Տոմա Լեմար, 48, Նիկոլա Կալինիչ, 53, Անխել Կոռեա, 55, Վիտոլո, 81
«Ժիրոնա» - «Ալավես»՝ 2:1 (առաջին խաղ՝ 2:2)
Ալեքս Գրանել, 74, Կրիստիան Պորտուգես, 79 – Պեդրո Ալկալա, 62, ինքնագոլ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում