23:20  ,  2 դեկտեմբերի, 2018

Պիկեի եւ Ալենյայի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Վիլյառեալի» հետ: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

36-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն: 87-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց փոխարինման դուրս եկած իսպանացի կիսապաշտպան Կարլոս Ալենյան: Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի Լիոնել Մեսին:

«Բարսելոնան» 28 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած «Սեւիլիան» հետ է 2 միավոր: «Վիլյառեալը» 17-րդն է՝ 14 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 2:0 (տեսանյութ)

Ժերար Պիկե, 36, Կարլոս Ալենյա, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում