13:33  ,  30 նոյեմբերի, 2018

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Իրանում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է գրավել Իրանի Ուրմիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի թիմային պայքարում, հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը: Հայաստանի ըմբիշներից հաջող են հանդես եկել Արսեն Հարությունյանը (61 կգ) եւ Վազգեն Թևանյանը (65 կգ), որոնք տարել են չորսական հաղթանակ: 79 կգ քաշային Արման Ավագյանն առաջին գոտեմարտում վնասվածք է ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում