19:48  ,  29 նոյեմբերի, 2018

«Յունիոր Սեւանը» մեծացնում է առավելությունը

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Յունիոր Սեւանը» Ձորաղբյուրի մարզահամալիրի խաղադաշտում ընդունեց «Բանանց-2»-ին եւ առավելության հասավ 4:2 հաշվով:

«Յունիոր Սեւանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 16 խաղում վաստակելով 46 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Երեւանը» 15 խաղից հետո ունի 36 միավոր:

«Երևան» - «Էրեբունի» հանդիպումը չի կայացել: «Էրեբունի» թիմը չի ներկայացել հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Առաջին լիգա, 16-րդ տուր

«Յունիոր-Սևան» - «Բանանց-2»՝ 4:2

Իգոր Չեմինավա, 5, 37, Յարոսլավ Շատալին, 41, Սուլտան Ակսանով, 57 - Էրիկ Պետրոսյան, 48, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում