16:12  ,  28 նոյեմբերի, 2018

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի թիմերը կմրցեն Երեւանում

Երեւանում դեկտեմբերի 13-ին կմեկնարկի վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը: Կմասնակցեն տղաների Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Լեհաստանի եւ Հայաստանի հավաքականները, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Թիմերը կբաժանվեն երկու ենթախմբերի: Հայկական թիմն ընդգրկվել է առաջին ենթախմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Բելառուսի, Լատվիայի ու Լիտվայի թիմերի հետ:

Հայ վոլեյբոլիստներն օրերս Թբիլիսիում ընկերական խաղեր են անցկացրել տեղի չորս թիմերի հետ, որոնցից երեքին հաղթել են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում