10:12  ,  27 նոյեմբերի, 2018

«Ռոմա» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի իտալական «Ռոմային»։

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Արքայական ակումբին, որի հաղթանակը գնահատում են 2․14 գործակցով: Իտալական ակումբի հաղթանակը ստացել է 3.40 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.80:

Նոյեմբերի 27-ին Հռոմում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Չորրորդ տուրից հետո «Ռոման» ու «Ռեալը» 9-ական միավորով գլխավորում են G խումբը։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունի 4 միավոր, իսկ չեխական «Վիկտոիան»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում