20:51  ,  24 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» խնդիրներ չունեցան, «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հյուր գնաց «Ուոթֆորդին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

«Մանչեսթեր Սիթին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 35 միավորով, «Լիվերպուլը» հետ է 2 միավոր:

«Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0:0 հաշվով խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ եւ 21 միավորով 7-րդն է:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:4 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 11, Ռահիմ Ստերլինգ, 19, Լերոյ Սանե, 34, 90+3

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 67, Տրենտ Ալեքսանդր-Արնոլդ 76, Ռոբերտո Ֆիրմինո, 89

Հեռացում՝ Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), 82, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:0 (տեսանյութ)

«Բրայթոն» - «Լեսթեր»՝ 1:1

Գլեն Մյուրեյ, 15 – Ջեյմի Վարդի, 79, 11մ

Հեռացում՝ Ջեյմս Մեդիսոն («Լեսթեր»), 28, երկրորդ դեղին քարտ

«Էվերտոն» - «Կարդիֆ»՝ 1:0

Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 59

«Ֆուլհեմ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2

Ալեքսանդր Միտրովիչ, 33, 63, Անդրե Շյուրլե, 43 – Ստյուարտ Արմստրոնգ, 18, 53

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 20:30 (Երեւանի ժամանակով)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում