Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ԱՄՆ-ում հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Գյումրեցի ըմբիշը Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում երեւում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2017թ.աշխարհի եւ 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ է մեկնել հետազոտություն անցնելու եւ բուժվելու նպատակով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում