Յուրա Մովսիսյանն ԱՄՆ-ում հանդիպել է Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին (ֆոտո)

12:22   23 նոյեմբերի, 2018

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ԱՄՆ-ում հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Գյումրեցի ըմբիշը Instagram-ում հրապարակել է լուսանկար, որում երեւում է նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2017թ.աշխարհի եւ 2018թ. Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն ԱՄՆ է մեկնել հետազոտություն անցնելու եւ բուժվելու նպատակով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։