20:06  ,  22 նոյեմբերի, 2018

Marca․ «Ոսկե գնդակը» կուղեւորվի Մադրիդ

«Ոսկե գնդակին» այս տարի կարժանանա Մադրիդում հանդես եկող ֆուտբոլիստ։

Marca-ի համաձայն՝ մրցանակը բաժին է հասնելու Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Լուկա Մոդրիչին, Ռաֆայել Վարանին կամ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։ «Ոսկե գնդակի» քվեարկությունն արդեն ավարտվել է։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ Վարանը եւ Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել էին աշխարհի չեմպիոն, իսկ Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի հետ հասել էր մինչեւ ԱԱ-2018-ի եզրափակիչ։ Մոդրիչը եւ Վարանն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում նվաճել են նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ Գրիզմանը «Աթլետիկոյի» հետ դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում