Հայաստանի շախմատային ֆեդերացիան ներկայացրել է, թե դեկտեմբերին ինչ մրցաշարերի են մասնակցելու հայ շախմատիստները։
Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլ London Chess Classic մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան:
London Chess Classic-ի շրջանակում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, կանանց հավաքականի անդամ Սիրանուշ Ղուկասյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը:
Դեկտեմբերի 2-9-ը Հռոմում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Նրանք հանդես կգան նաեւ Իսպանիայի Սիտջես քաղաքում կայանալիք հեղինակավոր մրցաշարին:
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը դեկտեմբերի 7-17-ը ուժերը կփորձի Չելյաբինսկում կայանալիք շրջանային մրցաշարի:
Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 26-30-ը կմասնակցի Ցյուրիխում կայանալիք «Վեյնախտ Օփեն» մրցաշարին:
Դեկտեմբերի 27-31-ը գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը հանդես կգան Իտալիայի Մոնտեբելում քաղաքում անցկացվող մրցաշարին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում