14:32  ,  22 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա․ Մարկոս Պիզելիի գոլը՝ լավագույնների թվում

Ղազախական «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի գոլը Sky Sports-ի վարկածով տեղ է գտել ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայի խմբային փուլի լավագույն գոլերի թվում։ Հեղինակավոր պարբերականը հարցում է անցկացնում՝ որոշելու Ազգերի լիգայի լավագույն գոլը։

Հավակնորդների ցուցակում տեղ է գտել Պիզելիի գոլը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ առաջին տուրի խաղում, որում հայկական թիմը տնային հաղթանակ էր տարել 2:1 հաշվով։ Այդ գոլից բացի, թեկնածուների թվում տեղ են գտել եւս 9 գոլեր։

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել այդ Մակեդոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղում (4:0), որը կայացել էր հոկտեմբերի 16-ին: Նրա վերականգնվելու համար պահանջվելու է մոտ 6 ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում