20:20  ,  21 նոյեմբերի, 2018

Հայաստանում կանցկացվի բասկետբոլի նոր առաջնություն

Նոյեմբերի 24-ին կմեկնարկի բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Բ լիգայի կանոնավոր անդրանիկ առաջնությունը, որին կմասնակցեն 8 թիմեր:

Բ լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով՝ երկու շրջանով, այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա տեղի կունենա չորս թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Բ լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Թմկաբերդ» (Երևան), «Արագած 2» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), UCOM (Երևան), «Օրանժ ՊՖԱ» (Երևան), «Գրանդ սպորտ» (Երևան), «Վետերաններ» (Երևան) և «Հայք» (Երևան):

Բ լիգայի բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում