22:56  ,  20 նոյեմբերի, 2018

Դիեգո Կոստան «Աթլետիկոյի» ընդհանուր խմբում պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ խաղին

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում՝ պատրաստվելով «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպմանը:

Կոստան պաշտպաններ Ստեֆան Սավիչի եւ Լուկաս Էրնանդեսի հետ նոյեմբերի 20-ին մարզվել է մյուս ֆուտբոլիստների հետ: Նրանք դեռ չեն ստացել բժիշկների թույլտվությունը մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին:

Առաջիկա խաղում հարցականի տակ է Դիեգո Գոդինի, Կոկեի, Տոմա Լեմարի եւ Խոսե Խիմենեսի մասնակցությունը:

«Աթլետիկո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

12 տուրից հետո «Բարսելոնան» 24 միավորով առաջին տեղում է, «Աթլետիկոն» հետ է 1 միավոր եւ երրորդն է: 23-ական միավոր ունեն նաեւ «Սեւիլիան» ու «Ալավեսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում