Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների շատ գիտեմ, սակայն Հենրիխ Մխիթարյանը տարբերվում է բոլորից, հայտարարել է ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը:
«Մխիթարյանը խաղում է կենտրոնական հարձակվողի եւ ենթահարձակվողի դիրքում: Հենրիխը շատ բազմատիպ է գործում ֆուտբոլային խաղադաշտում: Մխիթարյանը տիպիկ հայ ֆուտբոլիստ չէ: Նույնիսկ հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այդպիսի արագություն եւ գոլային հոտառություն:
Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների շատ գիտեմ, սակայն Մխիթարյանը տարբերվում է բոլորից: Նա երբեք չի խուսափում «սեւագործ» աշխատանքից, միշտ ինքն է փորձում գնդակ խլել: Նման խաղացողների հետ շատ հեշտ է աշխատել: Հենրիխն այս պահին Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է»,- Օլեգ Բուրյակի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում