09:25 14 օգոստոսի, 2012Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների շատ գիտեմ, սակայն Հենրիխ Մխիթարյանը տարբերվում է բոլորից, հայտարարել է ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Բուրյակը:
«Մխիթարյանը խաղում է կենտրոնական հարձակվողի եւ ենթահարձակվողի դիրքում: Հենրիխը շատ բազմատիպ է գործում ֆուտբոլային խաղադաշտում: Մխիթարյանը տիպիկ հայ ֆուտբոլիստ չէ: Նույնիսկ հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն այդպիսի արագություն եւ գոլային հոտառություն:
Բարձրակարգ հայ ֆուտբոլիստների շատ գիտեմ, սակայն Մխիթարյանը տարբերվում է բոլորից: Նա երբեք չի խուսափում «սեւագործ» աշխատանքից, միշտ ինքն է փորձում գնդակ խլել: Նման խաղացողների հետ շատ հեշտ է աշխատել: Հենրիխն այս պահին Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է»,- Օլեգ Բուրյակի խոսքը փոխանցում է «Чемпионат.com»-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.